ԷՀՈՒԴ ՕԼՄԵՐՏԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ԻՐԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ<br /> ԽՆԴԻՐԸ<br />


ԷՀՈՒԴ ՕԼՄԵՐՏԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ԻՐԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ
ԽՆԴԻՐԸ

  • 17-10-2007 20:45:00   | Իսրայել  |  Միջազգային
ԹԵԼ ԱՎԻՎ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտը հոկտեմբերի 18-ին կժամանի Մոսկվա, հայտնել է Իսրայելի կառավարության ղեկավարի մամլո քարտուղար Յուլյա Բրայան: Մոսկվայում, ըստ նրա, ռուսաստանյան ղեկավարության հետ բանակցություններում կքննարկվի իրանյան միջուկային խնդիրը, ինչպես նաեւ պաղեստինա-իսրայելյան կարգավորմանն ուղղված բազմակողմ հանդիպման նախապատրաստության հարցերը, որը, ինչպես սպասվում է, կկայանա նոյեմբեր-դեկտեմբերին ամերիկյան Աննապոլիս քաղաքում: «Ծրագրվում է քննարկել տարածաշրջանային խնդիրները եւ պաղեստինցիների հետ խաղաղ գործընթացին առնչվող հարցերի համալիրը, ինչպես նաեւ իրանյան միջուկային զենքի սպառնալիքը»,- ասել է Յուլյա Բրայան:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play