ԱՄՆ-Ի ՍԵՆԱՏԸ ԱՄԵՐԻԿԱՑԻ ՊԵՏՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ ԱՐԳԵԼԵԼ Է ԹՌՉԵԼ<br /> ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳՈՎ<br />


ԱՄՆ-Ի ՍԵՆԱՏԸ ԱՄԵՐԻԿԱՑԻ ՊԵՏՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ ԱՐԳԵԼԵԼ Է ԹՌՉԵԼ
ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳՈՎ

  • 17-10-2007 15:40:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի Սենատը հոկտեմբերի 16-ին կայացած նիստում միաձայն քվեարկել է առաջին կարգով ամերիկացի պետպաշտոնյաների թռիչքները առանց դրա համար հատուկ պատճառների արգելելու օգտին: «Երբ դաշնապետական աշխատողները թռչում են առաջին կարգով, նրանք հարկատուներին վերաբերվում են որպես երկրորդ սորտի քաղաքացիների»,- ասվում է հանրապետական սենատոր Ջեյմս Դեմինթի Վաշինգտոնում տարածած հայտարարության մեջ: Ուղղումը ԱՄՆ-ի պետծառայողներին արգելում է գնել առաջին կամ բարձր կարգի ավիատոմսեր ի խախտումն գոյություն ունեցող կանոնների, համաձայն որոնց պաշտոնյաների համար այդպիսի տոմսեր կարող են ձեռք բերվել միայն եթե դա անհրաժեշտ է անվտանգության նկատառումներով, գործուղման հատուկ առաջադրանքի, աշխատակցի առողջության կամ այն դեպքում, եթե մոտակա 24 ժամվա ընթացքում նախատեսված չվերթի սովորական կարգի տոմսեր չկան:
Նոյյան տապան  -   Միջազգային