ՖԻՖԱ-Ի ԵՎ ՈՒԵՖԱ-Ի ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԻՐԵՆՑ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՅՑԸ<br /> ԿԱՏԱՐԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ<br />


ՖԻՖԱ-Ի ԵՎ ՈՒԵՖԱ-Ի ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԻՐԵՆՑ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՅՑԸ
ԿԱՏԱՐԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ

  • 16-10-2007 22:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երկօրյա այցով Հայաստանում էին գտնվում ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը եւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին: Մեկնելուց առաջ ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ համատեղ ասուլիսում նրանք հայտնեցին, որ մասնակցել են Երեւանի Աճառյան փողոցին հարող տարածքում «Մանկապատանեկան ինտերնատ-մարզադպրոց. ազգային հավաքականների տեխնիկական կենտրոն»-ի հիմնարկեքին, այցելել են «Բանանց» ֆուտբոլային ակումբի վերակառուցված մարզահամալիրը: «Եվրո-2008»-ի ծրագրով Հայաստան-Ադրբեջան թիմերի չկայացած երկու հանդիպումների վերաբերյալ հարցին Մ.Պլատինին պատասխանեց, որ որոշումը կայացրել է ՈՒԵՖԱ-ի գործկոմը` փորձագետների ուսումնասիրության հիման վրա: Նա նշեց, որ հարավկովկասյան 2 երկրների հարաբերությունները նկատի ունենալով հետայսու Հայատսանի եւ Ադրբեջանի հավաքականները կամ առանձին թիմեր միեւնույն խմբում չեն ընդգրկվի:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play