ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՕՐՎԱՆԻՑ<br /> ԱՐԴԵՆ ՏՐՎԵԼ ԵՆ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՍՆՅԱԿ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ<br />


ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՕՐՎԱՆԻՑ
ԱՐԴԵՆ ՏՐՎԵԼ ԵՆ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՍՆՅԱԿ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ

  • 16-10-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հոկտեմբերի 16-ի նիստում որոշում ընդունեց մի շարք ընկերությունների եւ անհատ ձեռներեցների տվյալների փոխանցման, ինտերնետ հասանելիության եւ ելքային ձայնային ծառայությունների մատուցման 18 լիցենզիաներ տրամադրելու մասին: Հիշեցնենք, որ օգոստոսին հանձնաժողովը որոշում էր կայացրել «ԱրմենՏել» ընկերությանը տրված թիվ 60 լիցենզիան փոփոխելու եւ էլեկտրոնային հաղրդակցության շուկան ազատականացնելու մասին, որն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 1-ից: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց հանձնաժողովի Իրավաբանական եւ լիցենզավորման վարչության պետ Հմայակ Ամիրաղյանը, արդեն տրամադրվել է ձայնային ծառայությունների մատուցման 34 լիցենզիա: Հանձնաժողովը ստացել է նաեւ էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում ծառայությունների մատուցման լիցենզիաների բազմաթիվ հայտեր: Հ.Ամիրաղյանը նշեց, որ լիցենզիաները տրվում են պարզեցված կարգով: Համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում դրանք կտրվեն բոլոր դիմողներին: Լիցենզիաների ստացման համար նախատեսված պետական տուրքի չափը կազմում է 100 հազար դրամ (մոտ 300 ԱՄՆ դոլար):
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play