ԶԵՊ ԲԼԱՏԵՐԸ ԵՎ ՄԻՇԵԼ ՊԼԱՏԻՆԻՆ ԵՐԿՕՐՅԱ ԱՅՑՈՎ ԺԱՄԱՆԵԼ ԵՆ<br /> ՀԱՅԱՍՏԱՆ<br />


ԶԵՊ ԲԼԱՏԵՐԸ ԵՎ ՄԻՇԵԼ ՊԼԱՏԻՆԻՆ ԵՐԿՕՐՅԱ ԱՅՑՈՎ ԺԱՄԱՆԵԼ ԵՆ
ՀԱՅԱՍՏԱՆ

  • 15-10-2007 22:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրավերով հոկտեմբերի 15-16-ին այցով Երեւանում կգտնվեն ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը եւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին: Նրանք կմասնակցեն Երեւանի Աճառյան փողոցին հարող տարածքում «Մանկապատանեկան ինտերնատ մարզադպրոց. ազգային հավաքականների տեխնիկական կենտրոն»-ի հիմնարկեքին, կայցելեն «Բանանց» ֆուտբոլի ակումբ: Նախատեսված է նաեւ, որ ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի ղեկավարները հանդիպումներ կունենան ՀՀ նախագահի եւ վարչապետի հետ: Այցի ավարտին Երեւանի Արմենիա-Մարիոտ հյուրանոցում կանցկացվի ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի եւ ՀՖՖ-ի նախագահների համատեղ ասուլիսը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play