ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՅՈՒՇՉԵՆԿՈՅԻ<br /> ՊԱՀԱՆՋԻՆ<br />


ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՅՈՒՇՉԵՆԿՈՅԻ
ՊԱՀԱՆՋԻՆ

  • 12-10-2007 20:25:00   | Ուկրաինա  |  Միջազգային
ԿԻԵՎ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իր անունով կոչվող դաշինքի ղեկավար Յուլյա Տիմոշենկոն համաձայնել է խորհրդարանական կոաիցիայի եւ կոալիցիոն կառավարության ձեւավորման վերաբերյալ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի բոլոր պահանջներին: Այս մասին նա հայտնել է մամլո ասուլիսում: «Մենք ընդունել ենք նախագահի այն պայմանը, որ ներքին գործերի նախարարի թեկնածությունը, որ ըստ Սահմանադրության կոալիցիան է առաջարկում, առաջարկելու է նախագահը»,- ասել է Տիմոշենկոն: Ըստ նրա, նախագահի երկրորդ պայմանը նախարարների կաբինետի մասին օրենքի նոր խմբագրության ընդունումն էր: «Մեր երկու թիմերը (ՅՈՒՏԴ-ն եւ «Մեր Ուկրաինա-Ժողովրդական ինքնապաշտպանություն») ամբողջովին համաձայնեցրել են օրինագիծը: Չի մնացել ոչ մի տարաձայնություն, եւ մենք պատրաստ ենք այն քննարկել առաջնահերթ, մինչեւ կառավարության ձեւավորումը»,- հայտարարել է Տիմոշենկոն: Նախագահի երրորդ պահանջը եղել է 2008 թվականի ընթացքում հանրաքվեի դնել Սահմանադրության նոր խմբագրությունը: «Մենք համաձայնեցրել ենք նաեւ նոր Սահմանադրությանն առնչվող ընթացակարգային հարցերը,- ասել է Տիմոշենկոն:- Դա համընկնում է մեր թիմի պահանջներին` հանրաքվեով որոշել կառավարման ձեւը, այնուհետեւ ընդունել նոր խմբագրությունը»:
Նոյյան տապան  -   Միջազգային