ՀԱՅԱՍՏԱՆԻ 8 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՉԻԿԱԳՈՅՈՒՄ<br /> ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ 8 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՉԻԿԱԳՈՅՈՒՄ
ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

  • 11-10-2007 16:59:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 3-ը Չիկագոյում (ԱՄՆ) կանցկացվի բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: Առաջին ությնակում տեղ գրաված մարզիկները կնվաճեն «Պեկին-2008»-ի ուղեգրեր: Հայաստանը առաջնությունում կներկայացնեն Հովհաննես Դանիելյանը (48 կգ, Երեւան), Դերենիկ Գիժլարյանը (51 կգ, Էջմիածին), Վաչագան Ավագյանը (54 կգ, Երեւան), Ազատ Հովհաննիսյանը (57 կգ, Այնթապ), Հրաչյա Ջավախյանը (60 կգ, Վանաձոր), Էդվարդ Համբարձումյանը (63 կգ, Երեւան), Անդրանիկ Հակոբյանը (75 կգ, Էջմիածին) եւ Ցոլակ Անանիկյանը (81 կգ, Երեւան): Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի հոկտեմբերի 15-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ