ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԿԱՏԱՐՎԵՆ «ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ»<br /> ՕՐԵՆՔՈՒՄ<br />


ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԿԱՏԱՐՎԵՆ «ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ

  • 10-10-2007 20:40:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 10-ի արտահերթ նիստում ՀՀ Ազգային Ժողովը առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարության հեղինակած օրինագծերի փաթեթը, որով փոփոխություններ եւ լրացումներ են նախատեսվում «ՀՀ բյուջետային համակարգի մասին» եւ եւս 23 գործող օրենքներում: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանի, առաջարկվող փոփոխություններն ու լրացումները պայմանվորված են 4 հանգամանքով: Նախ, ՀՀ պետբյուջեի նախագիծը ԱԺ ներկայացնելու վերջնաժամկետը համապատասխանեցվում է սահմանադրական փոփոխություններով նախատեսված ժամկետին` բյուջետային տարին սկսվելուց առնվազն 90 օր առաջ: Բացի այդ, փաթեթի ընդունումը կապված է 2008թ.-ից կառավարության ֆինանսական վիճակագրության նոր համակարգին` GFS-2001-ին, անցնելու, ինչպես նաեւ ՀՀ պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեով` հիմնադրամի միջոցով կատարվող գործառնությունները պետբյուջեով իրականացնելու եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները սոցիալական ապահովության վճարներ դարձնելու, պետության եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ ֆինանսական համահարթեցման դոտացիաների եւ նպատակային հասկացումների տրամադրման բնագավառում առաջացող փոխհարաբերությունների կարգավորման հետ: Ըստ Ա.Ալավերդյանի, քննարկվող օրինագծերի փաթեթը 2008թ.-ի պետբյուջեի կատարումն ապահովող օրինագծերի թվում է:
Նոյյան տապան  -   Տնտեսություն