ՎՊ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՆ ԱՌԱՅԺՄ<br /> ՉԻ ՔՆՆԱՐԿԵԼ<br />


ՎՊ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՆ ԱՌԱՅԺՄ
ՉԻ ՔՆՆԱՐԿԵԼ

  • 05-10-2007 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածության հարցը առայժմ չի քննարկվել ոչ քաղաքական կոալիցիայի, ոչ էլ խորհրդարանական խմբակցությունների նիստերում: Այս մասին հոկտեմբերի 5-ի ճեպազրույցում հայտնեց «ՀՀԿ» խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը` նշելով, որ տվյալ պաշտոնում թեկնածության առաջադրման լիազորությունը Սահմանադրությամբ վերապահված է երկրի նախագահին: Նշենք, որ 2005թ-ի սահմանադրական փոփոխությունների արդյունքում ներկայումս ԱԺ-ի ենթակայության տակ գործող ՎՊ-ն առաջիկայում կդառնա անկախ մարմին: ՎՊ-ի նոր նախագահը պետք է նշանակվի 4-րդ գումարման ԱԺ-ի առաջին նստաշրջանի բացման օրվանից հետո` 5 ամսվա ընթացքում, այսինքն մինչեւ ընթացիկ տարվա նոյեմբերի 7-ը: ՎՊ-ի նախագահին 6 տարի ժամկետով նշանակելու է ԱԺ-ն` ՀՀ Նախագահի առաջարկությամբ: Նշենք նաեւ, որ վերջին շրջանում մամուլում որպես տվյալ պաշտոնի հնարավոր հավակնորդներ շրջանառվում են ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի, ԱԺ-ի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրված Իշխան Զաքարյանի եւ մի շարք այլ անուններ: «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը, կարեւորելով առաջիկայում ձեւավորվելիք ՎՊ-ի դերն ու նշանակությունը հակակոռուպցիոն պայքարում, նշեց, որ Դաշնակցությունը «անշուշտ պատրաստակամ է սեփական լուման ունենալու այս մարմնի գործունեության մեջ, թե ինչ ձեւով` դա արդեն կերեւա ապագայում»: ՎՊ-ի նախագահի պաշտոնին հնարավոր հավակնության մասին հարցին ի պատասխան նա հայտարարեց, որ կուսակցությունը պատասխանատվությունից չի խուսափում: «Մենք ընդհանրապես հավակնություններ ունենք հանրապետության նախագահի պաշտոնին, էլ ուր մնաց` ՎՊ-ի»,- հայտարարեց «ՀՅԴ» խմբակցության ղեկավարը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play