ՀՀ ԱԺ-Ն ԸՆԴՈՒՆԵՑ ՆԱԽՕՐԵԻՆ ՔՆՆԱՐԿՎԱԾ ՉՈՐՍ ՕՐԻՆԱԳԾԵՐՆ ՈՒ<br /> ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓԱԹԵԹՆԵՐԸ<br />


ՀՀ ԱԺ-Ն ԸՆԴՈՒՆԵՑ ՆԱԽՕՐԵԻՆ ՔՆՆԱՐԿՎԱԾ ՉՈՐՍ ՕՐԻՆԱԳԾԵՐՆ ՈՒ
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓԱԹԵԹՆԵՐԸ

  • 02-10-2007 21:20:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 2-ի առավոտյան նիստում ՀՀ Ազգային Ժողովն ընդունեց նախօրեին քննարկված չորս օրինագծերն ու օրենսդրական փաթեթները, որոնցով փոփոխություններ եւ լրացումներ են կատարվում գործող մի շարք օրենքներում: Առաջին ընթերցմամբ լրացում կատարվեց «Շահութահարկի մասին» օրենքում, որով օֆշորային տարածքներում գրանցված ոչ ռեզիդենտները կզրկվեն հարկային արտոնություններից: Առաջին ընթերցմամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» եւ մի շարք օրենքներում ընդունված փոփոխություններով եւ լրացումներով ամրագրվում են մինչ այժմ ՀՀ կառավարության որոշումներով եւ այլ իրավական ակտերով սահմանված մի շարք դրույթներ` իրավաբանական անձանց, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողության եւ վերահսկողության վերաբերյալ: Առաջին ընթերցմամբ «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» օրենքում ընդունված լրացմամբ հարկային մարմիններին կտրամադրվի համապատասխան ընդերքի տեղամասին վերաբերող տեղեկատվություն` իրականացվող հսկողական աշխատանքներում օգտագործելու նպատակով: Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» եւ «Կրթության մասին» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին փաթեթը: Ըստ այդմ կրթությունն ընդհատած նախկին ուսանողը իրավունք ունի մինչեւ տասը տարվա ընթացքում վերականգնվելու բարձրագույն ուսումնական հաստատությունում` անկախ հեռացման պատճառից: Բացի այդ, ուսման տարեկան գերազանց արդյունքներով անվճար ուսումնառության համակարգ տեղափոխվելու իրավունք կստանան նաեւ վճարովի` առանց տարկետման իրավունքի, համակարգի սովորողները:
Նոյյան տապան  -   Տնտեսություն