ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է<br /> ՏԻԳՐԱՆ ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆԻ ՄԱՀԱՓՈՐՁԻ ԳՈՐԾԸ ՔՆՆՈՂ ՔՆՆՉԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԵՏ <br />


ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է
ՏԻԳՐԱՆ ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆԻ ՄԱՀԱՓՈՐՁԻ ԳՈՐԾԸ ՔՆՆՈՂ ՔՆՆՉԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԵՏ

  • 27-09-2007 20:40:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դատախազության ներկայացուցիչ Կամո Ավակումյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել է ՌԴ դատախազության աշխատակիցների, ինչպես նաեւ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի նկատմամբ բռնարարքի գործով նախաքննությունն իրականացնող քննչական խմբի հետ: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազության կայքէջից: ՌԴ իրավապահ մարմինների ներկայացուցիչները իրենց հայաստանցի գործընկերոջը տեղեկացրել են, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՌԴ քրեական օրենսգրքի 30-105-րդ հոդվածի (սպանության փորձ) հատկանիշներով: Ռուս իրավապահները հավաստիացրել են, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները սպանության փորձի բոլոր հանգամանքները պարզելու, մեղավոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Քրեական գործը գտնվում է Մոսկվայի Տվերսկոյ տարածքային քննչական բաժնի վարույթում: ՀՀ դատախազության ներկայացուցիչը տեղյակ կպահվի քրեական գործի ընթացքի մասին: Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Գրեյթ Վելի» ընկերության հիմնադիր եւ նախագահ Տիգրան Արզաքանցյանը սեպտեմբերի լույս 26-ի գիշերը Մոսկվայի «Մետրոպոլ» խաղատանը կովկասյան արտաքինով 2 անձանց հետ վեճի է բռնվել, որի հետեւանքով ստացել է դանակի եւ հրազենային վնասվածքներ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են որպես «կայուն ծանր»:
Նոյյան տապան  -   Հասարակություն