ԼՈՒՎՐՅԱՆ «ՍՈՒՐԲ ՀԱՅԱՍՏԱՆ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ ԿԲԱՑՎԻ<br /> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ<br />


ԼՈՒՎՐՅԱՆ «ՍՈՒՐԲ ՀԱՅԱՍՏԱՆ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ ԿԲԱՑՎԻ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

  • 10-09-2007 18:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի պատմության թանգարանում սեպտեմբերի 11-ին կբացվի «Սուրբ Հայաստան` վերադարձ տուն» ցուցահանդեսը, որը Ֆրանսիայում Հայաստանի տարվա կապակցությամբ Լուվրում ներկայացված «Սուրբ Հայաստան» ցուցահանդեսի մասնակի կրկնօրինակն է: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Մատենադարանի եւ Հայաստանի պատմությասն թանգարանի ցուցանմուշները կներկայացվեն Երեւանում` հնարավորինս պահպանելով Լուվրի թանգարանի կողմից իրականացված սցենոգրաֆիայի սկզբունքն ու ոճը: Ինչպես սեպտեմբերի 10-ին մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի նախագահի խորհրդական, Ֆրանսիայում Հայաստանի տարվա հայկական կողմի գլխավոր հանձնակատար Վիգեն Սարգսյանը, լուվրյան ցուցահանդեսի կրկնօրինակի բացումը Հայաստանում ինքնանպատակ չէ: Ֆրանսիայում Հայաստանի տարվա պետական հանձնաժողովը, հաշվի առնելով ցուցահանդեսի գիտական, ճանաչողական եւ ուսուցողական նշանակությունը, ինչպես նաեւ աննախադեպ հնչեղությունն ու դրա նկատմամաբ հայ հասարակության մեծ հետաքրքրությունը, որոշում է կայացրել ցուցահանդեսը վերաբացել Հայաստանում ավելի փոքր մասշտաբներով: Փարիզյան ցուցահանդեսում, բացի հիշյալ երեք թանգարաններից, ներկայացված են եղել նաեւ ցուցանմուշներ ինչպես Հայաստանի այլ թանգարաններից, ինչպես նաեւ արտերկրի հավաքածուներից` Իտալիայից, Ռուսաստանից, Ստամբուլից, Երուսաղեմից եւ այլն: Վ.Սարգսյանի խոսքերով, տուն վերադարձած հայկական մշակույթի նվիրական արժեքները կներկայացվեն ժամանակագրական ութ տարբեր բաժիններով: Ցուցահանդեսը կսկսվի Աստվածաշնչյան Հայաստանի վկայություններից` Նոյան տապանի մասունքով եւ կեզրափակվի 17-18-րդ դարերի Վենետիկի, Կոստանդնուպոլսի, Ուկրաինայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Պարսկաստանի, եւ Հեռավոր արեւելքի հայկական համայնքներում ստեղծված մշակությին արժեքների ցուդրանքով: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ, ցուցահանդեսը պարտադիր պետք է դիտեն Հայաստանի ավագ դպրոցի բոլոր աշակերտները: Նրանց այցերը կլինեն անվճար: Ֆրանսիայում Հայաստանի տարին տեւել է 2006թ. սեպտեմբերի 21-ից մինչեւ 2007թ. հուլիսի 14-ը: «Սուրբ Հայաստան» ցուցահանդեսը, որը այդ տարվա կարեւոր միջոցառումներից մեկն էր, տեւել է 2007թ. փետրվարից մինչեւ մայիս: Վիգեն Սարգսյանը հայտնեց, որ «Սուրբ Հայաստան» ցուցահանդեսը գրանցել է աննախադեպ թիվ ժամանակավոր ցուցադրության համար` 300 հազար այցելու երեք ամսում: Իսկ «Սուրբ Հայաստան»-ի խաչքարերի բաժինը, որը տեղադրված է եղել Լուվրի մուտքի մոտ, դիտել է 2,5 մլն այցելու: «Ֆիգարո» թերթը դրանք անվանել է «հայկական բուրգեր», իսկ Հայաստանը` «քրիստոնեության ավագ դուստր»: Վ.Սարգսյանը հայտնեց, որ Հայաստանի տարվա շրջանակներում կազմակերպվել է 850 միջոցառում Ֆրանսիայի 165 քաղաքներում: Հայաստանից այդ միջոցառումներին մասնակցել են 17 թանգարաններ եւ բազմաթիվ մշակությաին կոլեկտիվներ, ընդամենը 1600 մարդ: Սեպտեմբերի 11-ին Հայստանի պատմության թանգարանում կբացվի նաեւ Ֆրանսիայում Հայաստանի տարվա տեղեկատվական ցուցահանդես, ուր կներակայացվեն այն բազմահազար բուկլետնեը, բրոշյուրները, ցուցապաստառներն ու կատալոգները, որոնք տպագրվել Ֆրանսիայում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play