ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-18-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՀՐԵԱԿԱՆ<br /> ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊՈԵԶԻԱՅԻ ՕՐԵՐ<br />


ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-18-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՀՐԵԱԿԱՆ
ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊՈԵԶԻԱՅԻ ՕՐԵՐ

  • 06-09-2007 20:50:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի (ԲՀԻՕՀ) հայաստանյան մասնաճյուղի եւ «Նարեկացի» արվեստի միության նախաձեռնությամբ Հայաստանում կանցկացվի ազգային փոքրամասնությունների մշակույթը ներկայացնող նախագիծ: Ինչպես սեպտեմբերի 6-ի ասուլիսում հայտնեց Երեւանի պետական կոնսերվատորիայի դոցենտ Արամ Թալալյանը, նախագծի շրջանակներում սեպտեմբերի 9-18-ին Երեւանում, Գյումրիում, Կապանում եւ Վանաձորում կանցկացվեն հրեական երաժշտության եւ պոեզիայի օրերը: Ըստ նրա, կներկայացվեն հրեա արվեստագետների ստեղծագործություններ, այդ թվում Հայաստանում բնակվող կոմպոզիտոր Վիլլի Վայների գործերը: Ա.Թալալյանը հայտնեց նաեւ, որ առաջիկայում Հայաստանում կկազմակերպվեն ասորական, քրդական, հունական եւ այլ ազգային փոքրամասնությունների երաժշտության եւ պոեզիայի օրեր:
Նոյյան տապան  -   Մշակույթ