ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ ԷԴՎԱՐԴ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ<br /> ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ ԷԴՎԱՐԴ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ
ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ

  • 05-09-2007 18:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 5-ին Երեւանում ավարտվեց Խորհրդային Միության սպորտի վաստակավոր վարպետ եւ վաստակավոր մարզիչ, ՀՀ Ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ Էդվարդ Արիստակեսյանի բռնցքամարտի միջազգային երկրորդ հուշամրցաշարը: Ըստ քաշային կարգերի մրցաշարի հաղթողներ դարձան Հովհաննես Դանիելյանը (48 կգ), Դերենիկ Գիժլարյանը (51 կգ), Գաբրիել Տոլմաջյանը (54 կգ), Մյասնիկ Սարգսյանը (81 կգ), Արմեն Օհանյանը (94 կգ, բոլորն էլ` Երեւան), Վլադիմիր Սարուխանյանը (57 կգ, Կրասնոդար), Հրաչյա Ջավախյանը (60 կգ), Սամվել Մաթեւոսյանը (69 կգ, երկուսն էլ` Վանաձոր), Անդրանիկ Հակոբյանը (75 կգ, Էջմիածին), Լեւան Խվանիչավան (64 կգ) եւ Բեկա Լոբժանիձեն (գերծանրքաշային, երկուսն էլ` Թբիլիսի): Մրցաշարի կազմակերպիչները սահմանել էին նաեւ մի շարք մրցանակներ: «Հաղթանակի անկոտրում կամքի համար» մրցանակը շնորհվեց Սամվել Մաթեւոսյանին (Վանաձոր): Նրան նվերը հանձնեցին Է.Արիստակեսյանի քույրը եւ որդին` Նորա եւ Ռուբեն Արիստակեսյանները:
Նոյյան տապան  -   Սպորտ