ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԱՐՎԵՍՏԸ ԿՈՐՑՐԵԼ Է ԻՐ ԴԻՄԱԳԻԾԸ,- ԱՍՈՒՄ Է ՌՈՒԲԵՆ<br /> ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ<br />


ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԱՐՎԵՍՏԸ ԿՈՐՑՐԵԼ Է ԻՐ ԴԻՄԱԳԻԾԸ,- ԱՍՈՒՄ Է ՌՈՒԲԵՆ
ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

  • 03-09-2007 17:15:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Այսօր հայկական երգարվեստը կորցրել է իր դիմագիծը, քանի որ բոլոր երգիչները երգում են կամ մերժված սիրո, կամ խաչքարերի մասին: Իսկ բոլոր հեռուստաընկերությունները ցուցադրում են այդ երգերի հիման վրա նկարահանված միապաղաղ տեսահոլովակներ եւ այդպիսով քարոզում աղավաղված մշակույթ»,- ասաց երգահան Ռուբեն Հախվերդյանը սեպտեմբերի 3-ին «Հայելի» ակումբում կայացած հանդիպմանը: Նրա խոսքերով, ցավոք «շոուբիզնեսի» ներկայացուցիչները ֆինանսական աջակցություն են ստանում պաշտոնական շրջանակների կամ օլիգարխների կողմից, ինչի պատճառով էլ առաջին հերթին տուժում է հայկական երգարվեստը: Իսկ ՀՀ Մշակույթի նախարարությունը, Ռ.Հախվերդյանի խոսքերով, չի կարողանում վերահսկել հեռուստաեթերը, «եւ եթե այս իրավիճակը շարունակվի, ապա շատ շուտով կկորցնենք մեր լեզուն եւ մշակույթը»: Հանդիպման մյուս մասնակիցը` երգչուհի Աննա Մայիլյանը, գտնում է, որ պետական մտածողության բացակայության պատճառով Հայաստանում գնահատվում են ոչ իրական արժեքները, եւ այդ պատճառով էլ լավագույն արվեստագետները «դուրս են մնում լուսանցքից եւ ստիպված հեռանում են հայրենիքից»: Ըստ երգչուհու, եթե պետական մտածողություն լինի, ապա հայկական մշակույթը ոչ միայն կզարգանա երկրի ներսում, այլեւ դուրս կգա միջազգային ասպարեզ:
Նոյյան տապան  -   Մշակույթ