ՆՎԱՃԱԾ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՔԱՆԱԿՈՎ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ԽԱՂԵՐՈՒՄ
ԱՌԱՋԱՏԱՐԸ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՄՆ Է
23-08-2007 23:00:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 23-ի դրությամբ
Համահայկական չորրորդ խաղերում մեդալներ են նվաճել 18 քաղաքների
մարզիկներ: Ըստ ոսկե մեդալների քանակի առաջին տեղում Երեւանի թիմն
է` 21 ոսկե, ինչպես նաեւ 12 արծաթե եւ 11 բրոնզե մեդալներ:
Երկրորդը Վանաձորի թիմն է` 4 ոսկե, 5 արծաթե, 2 բրոնզե մեդալ, իսկ
երրորդը Գլենդեյլը` 2 ոսկե մեդալով:
Մեդալներ են նվաճել նաեւ Արտաշատի` 1 ոսկե, 2 արծաթե եւ 1
բրոնզե, Կապանի` 1 ոսկե եւ 2 արծաթե, Ախալցխայի` 1 ոսկե եւ 3
բրոնզե, Թեհրանի` 1 ոսկե եւ 4 բրոնզե, Գյումրիի` 1 ոսկե եւ 2
բրոնզե, Թբիլիսիի եւ Մոսկվայի` 1-ական ոսկե, Սպահանի` 6 արծաթե եւ
2 բրոնզե, Ստեփանակերտի` 2 արծաթե եւ 3 բրոնզե, Կիեւի եւ Սոֆիայի`
2-ական արծաթե եւ 1-ական բրոնզե), Խասկովոյի (Բուլղարիա)` 1
արծաթե, Իջեւանի` 2 բրոնզե, Պլովդիվի եւ Աբովյանի` 1-ական բրոնզե,
մարզիկները: