ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ ԱՆՑ Է ԿԱՑՎՈՒՄ ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ԷԿՈՒՄԵՆԻԿ<br /> ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՎԱՔ<br />


ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ ԱՆՑ Է ԿԱՑՎՈՒՄ ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ԷԿՈՒՄԵՆԻԿ
ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՎԱՔ

  • 27-07-2007 18:50:00   | Հայաստան  |  Հասարակություն
Ս.ՄՈՐԻՍ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 27-30-ը Շվեյցարիայի Ս.Մորիս քաղաքում տեղի կունենա սեպտեմբեր ամսին Ռումինիայի Սիբիու քաղաքում նախատեսվող Համաեվրոպական Երրորդ Էկումենիկ Համագումարի երիտասարդ ներկայացուցիչների հավաքը, որին կմասնակցեն 35 ներկայացուցիչներ եվրոպական երկրներից: Ս.Էջմիածնից ժողովին կմասնակցեն Մայր Աթոռի փոխդիվանապետ Մեսրոպ աբեղա Պարսամյանը եւ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի աշխատակցուհի Գայանե Ալեքսանյանը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին Մայր Աթոռ Ս.Էջմիածնի Տեղեկատվական համակարգից, Ժողովի ընթացքում նախատեսվում են Համաեվրոպական Երրորդ Էկումենիկ Համագումարին երիտասարդների մասնակցության ձեւաչափի եւ նրանց հուզող արդի խնդիրների վերաբերյալ քննարկումներ եւ զեկուցումներ:
Նոյյան տապան  -   Հասարակություն