ԵՐԵՎԱՆԻ «ԱՐԱՐԱՏԸ» ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ<br /> ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ<br />


ԵՐԵՎԱՆԻ «ԱՐԱՐԱՏԸ» ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ

  • 27-07-2007 13:24:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 26-ին Երեւանի «Նաիրի» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 12-րդ փուլի հետաձգված «Արարատ» - «Բանանց» հանդիպումը, որն ավարտվեց 2-1: Խաղի հաշիվը բացեց «Բանանցի» հարձակվող Արսեն Բալաբեկյանը (30 րոպե): 3 րոպե անց «Արարատի» հարձակվող, բրազիլացի Մարկոսը նախ հավասարեցրեց հաշիվը (11 մետրանոց տուգանայինով), ապա խփեց 2-րդ գոլը (66 րոպե): Սա «Արարատի» նոր գլխավոր մարզիչ, սերբ Դուշան Միյիչի ղեկավարությամբ թիմի առաջին հաղթանակն է: Երեւանի «Արարատը» 32 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Փյունիկն» ունի 31, «Միկան» եւ «Բանանցը» 24-ական միավոր: Բարձրագույն խմբի առաջնությունում մինչեւ օգոստոսի 5-ը ընդմիջում է հայտարարված:
Նոյյան տապան  -   Սպորտ