ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻ ԹԻՄԸ<br /> 4-ՐԴԸ ՃԱՆԱՉՎԵՑ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԵՐԻՏԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ<br /> ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔՈՒՄ<br />


ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻ ԹԻՄԸ
4-ՐԴԸ ՃԱՆԱՉՎԵՑ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԵՐԻՏԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔՈՒՄ

  • 12-07-2007 14:24:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 25-ից հուլիսի 6-ը Ղրղզստանի Իսիկ Կուլ լճի առափնյա «Սպուտնիկ» հանգրվանում անցկացվեց ռազմամարզական երիտասարդական կազմակերպությունների միջազգային հավաք, որին մասնակցեցին ԱՊՀ 7 երկրների` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի եւ Հայաստանի (Մոնթե Մելքոնյանի անվան Երեւանի ռազմամարզական ուսումնարանի) թիմերը: Տանտերերը` ղազախները, եւ ռուսները ներկայացրել էին 2-ական թիմ: Մրցումներ անցկացվեցին 5 մրցաձեւերում` բուժօգնություն, դանակի նետում, տեղանքի կողմնորոշում, ընդհանուր ֆիզիկական պատրաստվածություն եւ հրաձգություն: Ընդհանուր թիմային հաշվարկով լավագույն քառյակը դասավորվեց հետեւյալ հաջորդականությամբ. Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան եւ Հայաստան: Տեղանքի կողմնորոշում մրցաձեւում հաղթող ճանզչվեց Հայաստանի թիմը, որին հանձնվեց նաեւ «Մարզասերների համակրանք» մրցանակը:
Նոյյան տապան  -   Սպորտ