ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 77-ԱՄՅԱԿԻՆ<br /> ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ<br />


ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 77-ԱՄՅԱԿԻՆ
ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

  • 04-07-2007 21:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «01-99» ֆիլմում օգտագործված հայտնի «տակառիկը» Մհեր Մկրտչյանի անվան թանգարանին նվիրեց հայ մեծանուն դերասանի եղբայրը` Ալբերտ Մկրտչյանը, Գյումրիում հուլիսի 4-ին դերասանի 77-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ: Ինչպես նշեց ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը, Մհեր Մկրտչյանն իր ժամանակի լավագույն դերասանն էր, սակայն «քանի դեռ մեր ժողովուրդը ընդունակ է հղիանալ նման տաղանդներով, կծնվեն Մ.Մկրտչյանին արժանի հետնորդներ, որոնք վաղը գուցե կգերազանցեն նրան, բայց չեն լինի նրա նման»: ՀՀ մշակույթի նախարարության հրավերով Արգենտինայից ժամանած Մ.Մկրտչյանի թոռնուհին` Իռեն Տերտերյանը, իր հետ էր բերել արտիստի արխիվը` լուսանկարներ, նամակներ, փաստաթղթեր:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play