ՍՈՒԼԵՅՄԱՆ ԲԵԿ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 21-ին
պայթյուն է տեղի ունեցել Իրաքի Սուլեյման Բեկ քաղաքում, ինչի
հետեւանքով զոհվել է 18 եւ վիրավորվել մոտ 70 մարդ:
Ըստ տեղեկությունների, մահապարտ ահաբեկիչը ականապատ մեքենան
պայթեցրել է Սուլեյման Բեկի քաղաքապետարանի մոտ: Զոհվածների թվում
կան ոստիկաններ, կանայք, երեխաներ, ինչպես նաեւ զոհվել է քաղաքային
խորհրդի նախագահը:
Նշվում է, որ մի քանի պայթյուններ էլ տեղի են ունեցել
Բաղդադի «կանաչ գոտում», որտեղ գտնվում են նախարարություններն ու
դիվանագիտական ներկայացուցչությունները: