ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ՏԱՐՎՈՒՄ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ<br /> ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԻՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ<br /> ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ<br />


ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ՏԱՐՎՈՒՄ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԻՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ
ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

  • 15-06-2007 19:15:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ներկայումս անց են կացվում նախապատրաստական աշխատանքներ ՀՀ Սահմանադրության բարեփոխումներով նախատեսված նախաքննության անցկացման գործառույթը դատախազությունից ոստիկանությանը փոխանցելու ուղղությամբ: ՀՀ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը հունիսի 15-ի լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ այդ անցումը նախատեսվում է անցկացնել երեք փուլով. մոտ օրերս կսկսվի առաջին փուլը: Նշվեց, որ ներկայումս ոստիկանության քննչական վարչությունում աշխատում են 250 քննիչներ, նախատեսվում է համակարգը համալրել եւս 228 քննիչներով` ի հաշիվ դատախազության քննիչների, ինչպես նաեւ Երեւանի պետհամալսարանի եւ Ոստիկանության ակադեմիայի շրջանավարտների: Գ.Համբարձումյանը հայտնեց, որ շարունակվում են քրեական դատավարության օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների մշակման աշխատանքները: Ի պատասխան լրագրողների հարցերի, Գ.Համբարձումյանը հայտնեց, որ տարեսկզբից տույժերի են ենթարկվել ոստիկանության 6 քննիչներ, որոնցից 2-ը ազատվել են աշխատանքից, իսկ մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play