ՀՈՒՆԻՍԻ 12-18-Ը ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԵՀԽ «ՀԱՎԱՏՔ ԵՎ<br /> ԿԱՐԳ» ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԺՈՂՈՎԸ<br />


ՀՈՒՆԻՍԻ 12-18-Ը ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԵՀԽ «ՀԱՎԱՏՔ ԵՎ
ԿԱՐԳ» ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԺՈՂՈՎԸ

  • 11-06-2007 18:45:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԷՋՄԻԱԾԻՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 12-18-ը Շվեյցարիայում տեղի կունենա Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Հավատք եւ կարգ» մշտական հանձնախմբի հերթական ժողովը, որին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ կմասնակցի հանձնախմբում Հայաստանյայց առաքելական եկեղեցու ներկայացուցիչ` Անգլիայի հայոց թեմի առաջնորդ Նաթան եպս. Հովհաննիսյանը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տեղեկացրեցին Մայր Աթոռ Ս.Էջմիածնի Տեղեկատվական համակարգից, ժողովականները քննարկելու են եկեղեցաբանությանը, մկրտության խորհրդին, քրիստոնեական մարդաբանությանը, ավանդություններին վերաբերող հարցեր: Ժողովի ընթացքում մասնակիցները կանդրադառնան նաեւ հանձնախմբի ընթացիկ գործունեությանը եւ ապագա ծրագրերին:
Նոյյան տապան  -   Հասարակություն