Միջոցառում «Կոշ» քրեակատարողական հիմնարկում


Միջոցառում «Կոշ» քրեակատարողական հիմնարկում

  • 07-07-2011 11:31:47   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության նախաձեռնությամբ հուլիսի 5-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տոնի առթիվ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ միջոցառում: Ելույթ ունեցավ Ջիվանի աշուղական դպրոցի «Հավասու» անվան երիտասարդական համույթը` ՀՀ վաստակավոր արտիստ Թովմաս Պողոսյանի գլխավորությամբ: Միջոցառման սկզբում բացման ու ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Սամվել Գուրջանյանը եւ ՀՀ վաստակավոր արտիստ Թովմաս Պողոսյանը: Միջոցառման ընթացքում համույթը հանդես եկավ մի շարք ստեղծագործություններով: Համերգի ավարտին դատապարտյալները նվիրեցին իրենց ձեռքով պատրաստած ստեղծագործական աշխատանքները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից, նմանատիպ մշակութային միջոցառումները նախադեպային չեն եւ պարբերական բնույթ են կրելու:
Նոյյան տապան  -   Հասարակություն