Հանքավանում անցկացվեց մարզային երիտասարդական հավաք


Հանքավանում անցկացվեց մարզային երիտասարդական հավաք

  • 07-07-2011 12:58:13   | Հայաստան  |  Հասարակություն
Հուլիսի 6-ին Հանքավանում անցկացվեց մարզային երիտասարդական հավաք: Արդեն հինգերորդ տարին է, ինչ Կոտայքի մարզում կազմակերպվում են մարզային երիտասարդական հավաքներ: Հինգերորդ մարզային երիտասարդական հավաքն այս տարի նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա եւ Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ձեւավորման 15-ամյա հոբելյաններին: Հավաքի պատվավոր նախագահը Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն էր: Հուլիսի 6-ի միջոցառմանը մասնակցել են Կոտայքի մարզի 33 համայնքների ջոկատներ: Մարզային երիտասարդական հավաքի ընթացքում ընտրվել են «Բազե-2011» համահայկական երիտասարդական հավաքի կազմում ընդգրկվելիք «Կոտայք» ջոկատի 7 հոգանոց կազմը եւ Բյուրականում կայանալիք «Բազե» ճամբարի 30 մասնակիցները: Ինչպես «ՆՏ»- ին հայտնեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, այս օրերին հանրապետության մարզերում տեղի են ունենում «Բազե» երիտասարդական փառատոնի մասնակիցների նախընտրական փուլերը: Փառատոնը կիրականացվի երկու փուլով` «Բազե» ճամբար, որը տեղի կունենա հուլիսի 22-31-ը Բյուրականում, եւ «Բազե» համահայկական երիտասարդական հավաք, որը կանցկացվի օգոստոսի 20-24-ը Ծաղկաձորում:
Նոյյան տապան  -   Հասարակություն