Լ. ՄԿՐՏՉՅԱՆ. «ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ՄԻԱՍՆԱԿԱՆ<br /> ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՇԱՃ ԿԵՐՊՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾՎԱԾ ԵՆ ԲՈԼՈՐ<br /> ՊԱՅՄԱՆՆԵՐԸ<br />


Լ. ՄԿՐՏՉՅԱՆ. «ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ՄԻԱՍՆԱԿԱՆ
ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՇԱՃ ԿԵՐՊՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾՎԱԾ ԵՆ ԲՈԼՈՐ
ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

  • 29-05-2007 20:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայոց լեզվի այս տարվա միասնական եւ ավարտական քննությունները ոչ միայն շրջանավարտների, այլեւ թեստավորման կենտրոնների ու դպրոցների տնօրենների քննություններն են: Այս մասին մայիսի 29-ին մամլո ասուլիսում հայտարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյան` նշելով, որ նոր քննակարգի ընթացքով ու արդյունքներով էլ պայմանավորված է կրթական այս նոր քաղաքականության շարունակելիությունը: Նախարարի խոսքերով, իրենք փորձելու են հանրակրթությունից մասնագիտական կրթության անցման գործընթացը դարձնել հնարավորինս հանգիստ, առանց ցնցումների եւ լրացուցիչ ծանրաբեռնվածության: «Քննությունները պատշաճ կերպով կազմակերպելու համար ստեղծված են բոլոր պայմանները, տեխնիկական խնդիրները լուծված են, օբյեկտիվության չափանիշները` առկա»,- ասաց նա: «Այս փորձն ավելի է նախապատրաստված, քան մնացած կրթական բարեփոխումներինը, իսկ կոռուպցիոն դեպքերը գրեթե բացառված են: Այնուամենայնիվ, աղաղակող դեպքերի առկայության դեպքում բացառված չէ, որ տվյալ կենտրոնում քննությունն անցկացվի երկրորդ անգամ»,- հավաստիացրեց Լեւոն Մկրտչյանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն