Ինգա Զառաֆյան. Հանքարդյունաբերողները մեծամասամբ չեն հատուցում հանրությանը հասցված վնասները


Ինգա Զառաֆյան. Հանքարդյունաբերողները մեծամասամբ չեն հատուցում հանրությանը հասցված վնասները

  • 07-07-2011 17:08:41   | Հայաստան  |  Տնտեսություն
ՀՀ օրենսդրության համաձայն, հանքարդյունաբերողը պարտավոր է հատուցել այն վնասները, որ իր գործունեության ընթացքում հասցնում է հանրությանը։ Սակայն, ինչպես լրագրողների հետ հուլիսի 7-ի հանդիպմանը նշեց «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանը, օրենքի այդ պահանջը մեծամասամբ անտեսվում է։ Նրա խոսքերով, «Էկոլուր»-ը բազմիցս գրավոր դիմել է ՀՀ Բնապահպանության նախարարությանը` բարձրացնելով արդյունաբերական թափոնների վնասազերծման կարգավորման հարցը, սակայն ոչ մի գործնական քայլ այդ ուղղությամբ վերջինիս կողմից չի ձեռնարկվել: Ի.Զառաֆյանը ներկայացրեց Հայաստանում շահագործվող հանքերի վերաբերյալ պաշտոնական տվյալները։ Ըստ այդմ, Հայաստանում շահագործման են ենթակա 706 ոչ մետաղային (տուֆի, բազալտի) հանքավայրեր։ 30 մետաղային հանքավայրերից 7-ը՝ պղնձամոլիբդենային են, 4-ը` պղնձի,14-ը` ոսկու (ընդհանուր մետաղային հանքավայրերի 38%-ը), 2-ը` բազմամետաղային, 2-ը` երկաթի, եւ 1-ը` ալյումինի հանքավայրեր են: Մետաղային հանքավայրերից ներկայումս շահագործվում են 22-ը։ Հանքավայրերի շահագործման լիցենզիա են ստացել 171 ընկերություններ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն