ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՐԵՎՈՐԵԼ Է ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՐՁՐ<br /> ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ<br />


ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՐԵՎՈՐԵԼ Է ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՐՁՐ
ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

  • 22-05-2007 17:15:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարի առաջին անգամ կիրառվելիք միասնական քննական համակարգի հետ կապված հարցերն են քննարկվել նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի մայիսի 22-ի աշխատանքային հանդիպմանը: Նախագահը կարեւորել է աննախադեպ մեծ ծավալով այս գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու անհրաժեշտությունը եւ նշել, որ միասնական համակարգով քննության առաջին փորձի հաջողությունից է կախված կրթության ոլորտում բազմաթիվ արատավոր երեւույթների կանխումը: Ըստ ՀՀ նախագահի Մամլո գրասենյակից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրության, հանդիպմանը անդրադարձ է եղել նաեւ բոլոնյան գործընթացի շրջանակում իրականացվող բուհական բարեփոխումներին: Լ.Մկրտչյանը նախագահին տեղեկացրել է նաեւ եվրոպական տարածաշրջանի երկրների կրթության նախարարների օրերս Լոնդոնում կայացած գագաթաժողովում Հայաստանին վերաբերող հարցերի քննարկման մասին:
Նոյյան տապան  -   Հասարակություն