ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ՀԱՄԱՅՆ<br /> ՌՈՒՍԻՈ ՊԱՏՐԻԱՐՔԻՆ<br />


ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ՀԱՄԱՅՆ
ՌՈՒՍԻՈ ՊԱՏՐԻԱՐՔԻՆ

  • 21-05-2007 22:10:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԷՋՄԻԱԾԻՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական գիր է հղել Նորին Սրբություն Ալեքսի Բ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքին Ռուս ուղղափառ եկեղեցու միության վերահաստատման եւ մայիսի 17-ին Մոսկվայի Ամենափրկիչ մայր տաճարում Մոսկվայի պատրիարքության եւ Արտասահմանի ռուս եկեղեցու միջեւ միավորման հռչակագրի ստորագրման առիթով: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից: «Այս իրադարձությունը կարեւոր նշանակություն ունի ինչպես Ռուս ուղղափառ եկեղեցու, այնպես էլ Քրիստոսի ողջ եկեղեցու համար: Եկեղեցական այս միությունը հիրավի արտահայտությունն է մեր եղբայրական ռուս ժողովրդի միասնականության, նրա կամքի եւ ձգտումների գիտակից համախմբմանՆ ի բարօրություն Ռուս ուղղափառ եկեղեցու եւ հայրենիքի»,- ասված է հայրապետական ուղերձում:
Նոյյան տապան  -   Հասարակություն