ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ<br /> ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է ԵՐԿՈՒ ՔԱՂԱՔԱՑԻ<br />


ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ
ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է ԵՐԿՈՒ ՔԱՂԱՔԱՑԻ

  • 21-05-2007 19:50:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԳՅՈՒՄՐԻ, 21 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 20-ի ժամը 19:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Տերյան եւ Ղուկասյան փողոցների խաչմերուկում անհայտ անձանց միջեւ տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետեւանքով նույն քաղաքի բնակչուհի Համասփյուռ Մնացականյանը (ծնված 1933թ.) ձախ ձեռքի բազկի շրջանում ստացել է մարմնական վնասվածք: Նույն օրվա ժամը 20-ին Գյումրիի Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել Գյումրիի բնակիչ Նորայր Ալոյանը (ծնված 1979թ.)` ձախ ոտքի ազդրի շրջանում ստացած հրազենային վնասվածքով: Ըստ ՀՀ Գլխավոր դատախազության հաղորդագրության, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է 28 հատ պարկուճ, 2 հատ գնդակ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրըվա ժամը 20:30-ի սահմաններում Գյումրիի Ավտոկայան բանավանի 104/118 տնակի բակում հայտնաբերվել է նույն քաղաքի բնակիչ Արտյոմ Գեւորգի Ղուկասյանին պատկանող սեւ գույնի «Համմեր H-2» մակնիշի 44 ՏՏ 440 պետհամարանիշի ավտոմեքենան` բազմաթիվ հրազենային վնասվածքներով: Մեքենայի զննությամբ խցիկից հայտնաբերվել եւ առգրավվել է 5.45 տրամաչափի չկրակված 1 փամփուշտ, 1 պարկուճ եւ 2 գնդակի միջուկ: Դեպքի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 6-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննություն կատարելու համար ստեղծվել է քննչական խումբ, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները դեպքի հանգամանքները եւ հանցագործություն կատարած անձանց բացահայտելու ուղղությամբ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play