ԱՐԱՔՍ ԳԵՏԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՀՈՒՆԻՑ<br />


ԱՐԱՔՍ ԳԵՏԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՀՈՒՆԻՑ

  • 18-05-2007 18:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ՄԵՂՐԻ, 18 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 15-ին Արաքս գետի հունը բաձրացել էր մոտ 80 սմ-ով, ինչի հետեւանքով Մեղրի քաղաքի եւ հարակից տարածքների ոռոգման համար օգտագործվող ջրմղիչ պոմպերը` Ալվանք, Շվանիձոր եւ Արաքս 1, ծածկվել էին ջրով: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին Մեղրիի քաղաքապետարանից, հասցրել են հանել միայն Ալվանքի եւ Արաքս 1 պոմպերի շարժիչները, իսկ Շվանիձորինը մնացել է ջրի տակ: Տեղումների դադարումից հետո Արաքս գետի հունը համեմատաբար իջել է եւ գետի ջրերը հետ են քաշվել: Այլ միջադեպեր չեն գրանցվել:
Նոյյան տապան  -   Հասարակություն