ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ, ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՄԱՏԵՂ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ
ՈՒՂԵՐՁ ԵՆ ՀՂԵԼ ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
18-05-2007 16:00:00 | Հայաստան | Մշակույթ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մեծանուն երգչուհի
Գոհար Գասպարյանի մահվան կապակցությամբ ԼՂՀ նախագահ Արկադի
Ղուկասյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուկյանը եւ ԼՂՀ վարչապետ
Անուշավան Դանիյելյանը հանդես են եկել համատեղ ցավակցական
ուղերձով: Ուղերձում ասված է.
«Խորը կսկիծով տեղեկացանք մեծանուն երգչուհու` Գոհար
Գասպարյանի մահվան մասին:
Անգնահատելի է Գոհար Գասպարյանի ավանդը հայ երգարվեստի
կայացման ու զարգացման, համաշխարհային մշակույթի գանձարանում նրա
արժանավոր տեղի ու դերի ամրապնդման գործում:
«Հայաստանի սոխակի» վախճանն անդառնալի կորուստ է համայն
հայության, այդ թվում` արցախցիներիս համար:
ԼՂՀ ժողովրդի անունից վշտակցություն ենք հայտնում անմոռանալի
երգչուհու ընտանիքի անդամներին, Գոհար Գասպարյանի անզուգական
կատարումների բազմահազար երկրպագուներին, մաղթում հոգու արիություն
ու համբերություն»: