ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ. «ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԾԱՆՐ ՎԻՇՏԸ<br /> ՓՈԽՀԱՏՈՒՑՎԱԾ ԿԼԻՆԻ ՆՐԱ ԱՐՎԵՍՏԻ ԱՆԱՆՑՈՒԹՅԱՆ ՓԱՍՏՈՎ»<br />


ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ. «ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԾԱՆՐ ՎԻՇՏԸ
ՓՈԽՀԱՏՈՒՑՎԱԾ ԿԼԻՆԻ ՆՐԱ ԱՐՎԵՍՏԻ ԱՆԱՆՑՈՒԹՅԱՆ ՓԱՍՏՈՎ»

  • 17-05-2007 15:57:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Տասնամյակներ շարունակ «Հայաստանի սոխակ» ժողովրդական անվանն արժանացած երգչուհին իր անկրկնելի ձայնով փառք է բերել հայ երգարվեստին` լինելով լավագույն կատարողը թե եվրոպացի, թե հայ կոմպոզիտորների օպերաների ու վոկալ ստեղծագործությունների»,- ասված է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոսուհի, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի ասպետ, Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Գոհար Գասպարյանի մահվան կապակցությամբ ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյան ցավակցական ուղերձում: Ըստ ՀՀ ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչությունից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրության, ուղերձում նշվում է, որ Գ.Գասպարյանի անվան հետ են կապված հայ երաժշտարվեստի արդեն դասական դարձած ձեռքբերումները: Ըստ Տ.Թորոսյան, իր ստեղծագործությամբ երգուհին ապացուցեց մարդկային ձայնի կատարելության սահմաններ չունենալու իրողությունը` պարզ ու սրտահույզ վերարտադրելով ու իր բազմահազար ունկնդիրներին հասու դարձնելով երաժշտության անպարագիծ աշխարհին: «Մեծ բեմից հեռանալուց հետո նա երկար տարիներ աշխատեց Երեւանի կոնսերվատորիայում` իր անկրկնելի արվեստի գաղտնիքները փոխանցելով երիտասարդներին, որ շարունակեցին հայ երաժշտարվեստը հայ եւ համաշխարհային բեմերում ներկայացնելու առաքելությունը»,- ասված է ուղերձում: Ցավակցություն հայտնելով Գ.Գասպարյանի հարազատներին եւ երգչուհու արվեստի երկրպագուներին, ԱԺ նախագահը համոզվածություն հայտնել, որ երգչուհու մահվան ծանր վիշտը փոխհատուցված կլինի նրա արվեստի անանցության փաստով:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play