ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼ<br /> ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԼԵՎՈՆ ՂՈՒԼՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ<br /> ՊԱՐԶԵԼՈՒ ՀԱՄԱՐ<br />


ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԼԵՎՈՆ ՂՈՒԼՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
ՊԱՐԶԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  • 14-05-2007 20:26:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն իր մտահոգությունն է հայտնել մայիսի 12-ին որպես վկա ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն հրավիրված Լեւոն Ղուլյանի մահվան կապկցությամբ եւ կոչ արել իրավապահ մարմիններին անցկացնել բազմակողմանի նախաքննություն, քանի որ «կան չճշտված տեղեկություններ, որոնք կարող են հերքել դժբախտ պատահարի վարկածը»: «Գործի հետագա զարգացումները Պաշտպանը պահելու է իր ուշադրության ներքո»,- նշված է Ա.Հարությունյանի գրասենյակից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրությունում: Հիշեցնենք, որ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն, մայիսի 12-ին ՀՀ Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության շենքի 2-րդ հարկի պատուհանից վայր է ընկել եւ տեղում մահացել Երեւանի «Պանդոկ» ռեստորանի տնօրեն, 1976թ.-ին ծնված Լեւոն Ղուլյանը, որը վարչություն էր հրավիրվել մայիսի 9-ին նշված ռեստորանի մոտ Ս.Վարդանյանի սպանության բացահայտման ուղղությամբ տեղեկություններ ստանալու նպատակով: Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն, 1976թ.-ին ծնված Լեւոն Ղուլյանը մայիսի 12-ին Քրեական հետախուզության գլխավոր վարչության շենքի 2-րդ հարկի պատուհանից վայր է ընկել եւ տեղում մահացել: Նա այդ օրը վարչություն էր հրավիրվել քրեական հեղինակություն Ս.Վարդանյանի սպանության փաստի կապակցությամբ ցուցմունքներ տալու նպատակով: Ըստ մահացածի հարազատների վկայության, Լ.Ղուլյանը պարզապես պատուհանից դուրս է շպրտվել ոստիկանության բարձրաստիճան աշխատակցի կողմից, որը դաժանաբար ծեծել է նրան աղմուկ հանած սպանության գործով հարցաքննության ժամանակ: Նրանք բացառում են, որ Լ.Ղուլյանը փախչելու մտադրություն ունենար: Հարազատների վկայությամբ, դիահերձարանում դիակը զննող մասնագետները կարծիք են հայտնել, որ Լ.Ղուլյանի մահվան պատճառը եղել է բութ առարկայի հարվածը գլխին. ըստ նրանց, «նման վնասվածք երկրորդ հարկից ընկնելուց չէր առաջանա»:
Նոյյան տապան  -   Հասարակություն