ՀՀ ՆԱԽԿԻՆ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ Է ԸՆՏՐՎԵԼ<br /> ԿԱԼԱՆՔԸ<br />


ՀՀ ՆԱԽԿԻՆ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ Է ԸՆՏՐՎԵԼ
ԿԱԼԱՆՔԸ

  • 10-05-2007 17:59:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը մայիսի 10-ին բավարարեց ԱԱԾ-ի միջնորդությունը` ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի նկատմամբ երկու ամիս ժամանակով կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Ա.Արզումանյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 190 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով` «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնել», որով նախատեսվում է 6-12 տարվա ազատազրկում: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց Ա.Արզումանյանի պաշտպան Հովիկ Արսենյանը: Նա նշեց, որ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու է ՀՀ Քրեական գործերով Վերաքննիչ դատարան:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play