ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ<br /> ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ ԿՀԱՆԴԻՊԵՆ «ԲԱՆԱՆՑՆ» ՈՒ «ԱՐԱՐԱՏԸ»<br />


ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ ԿՀԱՆԴԻՊԵՆ «ԲԱՆԱՆՑՆ» ՈՒ «ԱՐԱՐԱՏԸ»

  • 08-05-2007 17:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 9-ին Հանրապետական մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի ֆուտբոլի գավաթի 2007թ.-ի խաղարկության եզրափակիչ հանդիպումը: Մրցակից թիմերը` «Բանանցն» ու «Արարատը», 1-ին անգամն են իրար հետ վիճարկելու պատվավոր ավարը: «Արարատը» 6-րդ անգամն է դուրս եկել եզրափակիչ, իսկ «Բանանցը»` 4-րդ: «Բանանցը» Հայաստանի 1-ին գավաթակիրն է (1992թ.): 2003թ.-ին «Բանանցը» եզրափակիչում 0:1 հաշվով զիջել է «Միկային», իսկ 2004-ին` «Փյունիկին» (11 մետրանոց տուգանային հարվածներով): «Արարատը» 5 եզրափակիչներից հաղթել է 4-ում (1993թ., 1994թ., 1995թ. եւ 1997թ.): 2001թ.-ին թիմը զիջել է «Միկային»` 11 մետրանոցների հարվածաշարով:
Նոյյան տապան  -   Սպորտ