ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՈՎ ՆԵՐՈՒՄ Է ՇՆՈՐՀՎԵԼ 40<br /> ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ<br />


ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՈՎ ՆԵՐՈՒՄ Է ՇՆՈՐՀՎԵԼ 40
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ

  • 07-05-2007 17:20:00   | Հայաստան  |  Հասարակություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Արկադի Ղուկասյանը ստորագրել է «Ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին» հրամանագիր: Ըստ այդմ, ներում է շնորհվել` 18, մասամբ ներում` 22 դատապարտյալների: Ըստ ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից ստացած հաղորդագրության, մերժվել է ներում շնորհել 13 դատապարտյալների` հաշվի առնելով նրանց կողմից կատարված հանցագործությունների բնույթը, ծանրությունը, հասարակական վտանգավորության աստիճանը եւ կատարված հանցագործության համար նշանակված պատժաչափի աննշան մասի կրումը:
Նոյյան տապան  -   Հասարակություն