ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈԿԵՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԶՐԿՎԵՑ ԱՇԽԱՐՀԻ<br /> ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՄՍԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈԿԵՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԶՐԿՎԵՑ ԱՇԽԱՐՀԻ
ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՄՍԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

  • 18-04-2007 20:16:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 15-ին Իռլանդիայի Դուբլին քաղաքում մեկնարկել են տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության 3-րդ խմբի ընտրական խաղերը: Խմբում ընդգրկված 6 երկրների հավաքականների պայքարին պետք է մասնակցեր նաեւ Հայաստանի հավաքականը, բայց նրանց հնարավորություն չտրվեց մասնակցել մրցաշարին: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի նախագահ Կարեն Խաչատրյանը, մուտքի վիզա ստանալու նպատակով պատվիրակության բոլոր անդամների անձնական գործերը մրցաշարի մեկնարկից դեռեւս մեկ ամիս առաջ ուղարկվել են Մոսկվա` Իռլանդիայի դեսպանություն: Սակայն, սահմանված ժամկետի վերջին օրը դեսպանատուն մերժել է Իռլանդիայի մուտքի վիզաներ տրամադրել հայ հոկեիստներին: Ըստ Կ.Խաչատրյանի, դեսպանատան պաշտոնյաներից մեկը պարզաբանել է, թե «իրենք կասկածում են, որ մրցավարտից հետո հայ հոկեյիստները չեն վերադառնա Հայաստան»: Կ.Խաչատրյանը հայտնեց նաեւ, որ այս հարցի կապակցությամբ ինքը բողոք է հղել հոկեյի միջազգային ֆեդերացիային:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play