ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵԿՆՄԱՆ ՀԱՐՑԸ ԴԵՌ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է
16-03-2007 18:00:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 29-ին Վանի Աղթամար
կղզու Սուրբ Խաչ եկեղեցու վերաբացման արարողությանը Հայաստանի
պատվիրակության մեկնման հարցն այժմ քննարկվում է ՀՀ Արտաքին
գործերի եւ Մշակույթի ու երիտասարդության հարցերի
նախարարությունների կողմից: Ինչպես մարտի 16-ի ասուլիսում հայտնեց
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, վերջնական որոշումը
կընդունվի այդ քննարկումներից հետո միայն:
Նախարարը նշեց, որ ինքը Թուրքիայի մշակույթի նախարարից
անձնական հրավեր է ստացել եւ, ամենայն հավանականությամբ, անձամբ
կմեկնի Թուրքիա: