Ադրբեջանը ռուսաստանյան լիցենզիայի հիման վրա սկսել է ԱԿ-74Մ ինքնաձիգների արտադրությունը


Ադրբեջանը ռուսաստանյան լիցենզիայի հիման վրա սկսել է ԱԿ-74Մ ինքնաձիգների արտադրությունը

  • 11-07-2011 14:00:34   | Ադրբեջան  |  Քաղաքական
 Ադրբեջանը ռուսաստանյան լիցենզիայն հիման վրա սկսել է ԱԿ-74Մ ինքնաձիգների սերիական արտադրությունը: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրներ: «Հազրի» կոչվող ինքնաձիգը ի ռուսական արտադրության զենքի համեմատ ունի որոշ որակական տարբերություն. Ի տարբերություն իր անալոգներից, այդ զենքի վրա կարելի է տեղադրել մներգիշերային տեսանելիության սարքավորումներ, կա լազերային նշանառության, կցորդ, լուսավորության համակարգ եւ այլն: Փոփոխված է նաեւ «Իժմաշ» գործարանի լիցենզիայով արտադրած զենքի արտաքին տեսքը: Զենքի քաշը չի փոխված: Ադրբեջանի պաշտպանության պետական պատվերի ծրագրի համաձայն, Պաշտպանության արդյունաբերության նախարարությունն այս տարի կարտադրի եւ Պաշտպանության նախարարությանը կփոխանցի 5 հազար «Հազրի» ԱԿ-74Մ ինքնաձիգ:
Նոյյան տապան  -   Քաղաքական