ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ «ԱԷՐՈՖԼՈՏ ՕՓԵՆ»-Ի «B» ԵՎ «C» ԽՄԲԵՐԻ<br /> ՄՐՑԱՇԱՐԵՐԸ<br />


ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ «ԱԷՐՈՖԼՈՏ ՕՓԵՆ»-Ի «B» ԵՎ «C» ԽՄԲԵՐԻ
ՄՐՑԱՇԱՐԵՐԸ

  • 22-02-2007 15:25:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ՄՈՍԿՎԱ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 21-ին Մոսկվայում «Աէրոֆլոտ օփեն» շախմատի միջազգային մրցաշարում ավարտվեցին «B» եւ «C» խմբի մրցումները: «B» խմբում Դավիթ Քալաշյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ բաժանեց 3-5-րդ տեղերը: «C» խմբում 9 հնարավորից 6,5-ական միավորով Տիգրան Սիմոնյանը, Սուրեն Պողոսյանը եւ Առնոլդ Մինասյանը կիսեցին 9-19-րդ տեղերը: «A1» մրցաշարում 8 հնարավորից 5,5-ական միավոր ունեն Գաբրիել Սարգսյանը եւ Արտաշես Մինասյանը, որոնք կիսում են 4-10-րդ տեղերը: 5-ական միավորով Կարեն Ասրյանը եւ Վլադիմիր Հակոբյանը բաժանում են 11-24-րդ տեղերը: «A2» մրցաշարում Արթուր Չիբուխչյանը 5,5 միավորով բաժանում է 9-20-րդ հորիզոնականները:
Նոյյան տապան  -   Սպորտ