ԳՐՈՍՏՄԱՅՍՏԵՐ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ<br /> ԼԻՆԱՐԵՍԻ ԳԵՐՄՐՑԱՇԱՐԻՆ<br />


ԳՐՈՍՏՄԱՅՍՏԵՐ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ
ԼԻՆԱՐԵՍԻ ԳԵՐՄՐՑԱՇԱՐԻՆ

  • 13-02-2007 17:51:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լինարեսի շախմատի գերմրցաշարը, ինչպես եւ անցյալ տարի, այս անգամ էլ կանցկացվի ոչ թե Իսպանիայում, այլ Մեքսիկայում` փետրվարի 17-25-ին: Մրցաշարին կմասնակցեն աշխարհի 8 ուժեղագույն շախմատիստներ` Լեւոն Արոնյանը (Հայաստան), Վեսելին Թոփալովը (Բուլղարիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Պետեր Լեկոն (Հունգարիա), Պյոտր Սվիդլերը, Ալեքսանդր Մորոզեւիչը (Ռուսաստան), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան) եւ Մագնուս Կառլսենը (Նորվեգիա): Նշենք, որ անցած տարի այս մրցաշարին առաջին անգամ մասնակցած Լեւոն Արոնյանը նվաճեց հաղթողի կոչումը:
Նոյյան տապան  -   Սպորտ