ՎԱՂԱՐՇԱՊԱՏՈՒՄ ԱԼՐԱՂԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ՓԼՈՒԶՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ<br /> ԶՈՀՎԵԼ Է ՄԵԿ ՄԱՐԴ<br />


ՎԱՂԱՐՇԱՊԱՏՈՒՄ ԱԼՐԱՂԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ՓԼՈՒԶՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
ԶՈՀՎԵԼ Է ՄԵԿ ՄԱՐԴ

  • 09-02-2007 14:33:00   | Հայաստան  |  Հասարակություն
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 8-ին փլուզվել է Վաղարշապատ քաղաքի Կարճիկյան փողոցի թիվ 1 հասցեում` «Ռեզիստոր» գործարանի տարածքում գտնվող ալրաղացի արտադրամասի տանիքը եւ առաստաղը: Փլատակների տակից դուրս են բերվել եւ Վաղարշապատի հիվանդանոց տեղափոխվել 1986թ.-ին ծնված Գարսեվան Մանուկյանը, որը անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հիվանդանոցից դուրս է գրվել, եւ 1988թ.-ին ծնված Սերգեյ Մելքոնյանը, որը ստացել է կոնքի կոտրվածք: 13:35-ից տարվող փրկարարական աշխատանքների արդյունքում, ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Փրկարարական ծառայությունից, 19:45-ին փլատակների տակ հայտնաբերվել է 1982թ.-ին ծնված Արմեն Մուրադյանի դիակը:
Նոյյան տապան  -   Հասարակություն