2006 Թ.-ԻՆ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ 1198 ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐ<br />


2006 Թ.-ԻՆ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ 1198 ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐ

  • 31-01-2007 19:40:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2005թ.-ից իրականցվող «1988-1992թթ.-ին Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովության» պետական ծրագրի շրջանակներում մինչ օրս բնակարանի ձեռք բերման վկայագրեր են ստացել փախստականների 600 ընտանիքներ: Ինչպես հունվարի 31-ի ասուլիսում հայտնեց ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը, ծրագրով նախատեսված է մշտական օթեւանով ապահովել 3300 փախստական ընտանիքների: Նա նշեց, որ ծրագիրը այս տարի Աբովյանում իրականացնելու համար պետբյուջեից կհատկացվի 819 մլն դրամ (մոտ 2,2 մլն ԱՄՆ դոլար): Իսկ 2008թ.-ին այն կիրականացվի նաեւ Երեւանում: Գ.Եգանյանը հայտնեց նաեւ, որ 2006թ.-ին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի տրամադրած միջոցներով բնակարաներով ապահովվել են 79, իսկ Փախստականների Նորվեգական խորհրդի միջոցներով` 149 փախստական ընտանիքներ: Նշվեց նաեւ, որ 2006թ.-ին ՀՀ քաղաքացիություն են ընդունել 1198 փախստականներ: Իսկ ընդհանուր առմամբ մինչ օրս ՀՀ քաղաքացիություն է ընդունել 75 հազար փախստական:
Նոյյան տապան  -   Հասարակություն