ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՍԽԱԼ ԵՎ ՃԻՇՏ» ՈՒՂՂԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿԸ<br />


ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՍԽԱԼ ԵՎ ՃԻՇՏ» ՈՒՂՂԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿԸ

  • 31-01-2007 18:50:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լույս է տեսել Երջանիկ Գեւորգյանի եւ Լավրենտի Միրզոյանի «Սխալ եւ ճիշտ» ուղղախոսության ձեռնարկը: Հեղինակների նպատակն է օգնել ընթերցողին կողմնորոշվելու բանավոր եւ գրավոր խոսքում, իմանալ, թե ինչու եւ ինչն է մերժելի բառերի արտասանության մեջ: Ձեռնարկում ներկայացված են ժամանակակից հայերենի ուղղախոսության աղավաղումները, դրանց առաջացման պատճառները, ինչպես նաեւ տարբեր հնչյունների արտաբերման հետ կապված սխալները: Բացի այդ, զետեղված է առավել տարածված ուղղախոսական սխալներով օգտագործվող բառերի ցանկը, որն ընդգրկում է ավելի քան 1000 բառ, այդ թվում` անձնանուններ եւ տեղանուններ, որոնք առավել հաճախակի են գործածվում հայերենում:
Նոյյան տապան  -   Հասարակություն