ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔՆԵՐ Է ՍՏԱՆՈՒՄ<br /> ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՑ<br />


ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔՆԵՐ Է ՍՏԱՆՈՒՄ
ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՑ

  • 31-01-2007 16:54:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Աշխատանքի պետական տեսչությունը 2005-2006թթ.-ին իրականացրել է 4816 ծրագրային եւ 299 ըստ անհրաժեշտության ստուգումներ, ինչի արդյունքում վարչական տուգանքի տեսքով պետբյուջե է գանձվել 304 մլն 181 հազար 341 դրամ (մոտ 833 հազար ԱՄՆ դոլար): Ինչպես հունվարի 31-ի ասուլիսում նշեց տեսչության պետ Հարություն Հարությունյանը, խախտումները հիմնականում վերաբերել են աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքային պայմանագրի իրավունքի նորմերին (45 մլն դրամ): Արձանագրվել են նաեւ չձեւակերպված աշխատողների 2300 դեպք (վարչական տուգանքը 115 մլն դրամ), առեւտրի եւ սպասարկման ոլորտում աշխատողի կողմից անվանաքարտի բացակայության 1025 դեպք (վարչական տուգանքը` 51 մլն 250 հազար դրամ): Տեսչության պետը նշեց, որ տարեցտարի աճում են դիմում-բողոքների թիվը, որոնք հիմնականում մասնավոր հիմնարկների աշխատողներից են: Ըստ նրա, 2005-2006թթ.-ին քաղաքացիներից ստացվել է աշխատանքային օրենսդրության խախտումներին վերաբերող մոտ 347 դիմում-բողոք: Հ.Հարությունյանը հայտնեց, որ 2006թ.-ին տեսչությունը համալրվել է շարժական տեխնիկայով եւ անհրաժեշտ սարքավորումներով: Դրանք, ըստ նրա, հնարավորություն են տալիս իրականացնել վերահսկողություն աշխատանքի առողջ եւ անվտանգ պայմանների, այդ թվում վտանգավոր քիմիական նյութերի, ռադիացիոն ճառագայթման մակարդակի, փոշու, աղմուկի նկատմամբ, ստուգել թույլատրելի սահմնային չափանիշներին դրանց համապատասխանությունը:
Նոյյան տապան  -   Հասարակություն