ՀՀ Իսրայելի դեսպանը կօժանդակի ՀՀ սփյուռքի նախարարությանը<br /> սփյուռքի հետ աշխատանքի իսրայելյան փորձին առավել սերտ ծանոթանալու<br /> հարցում<br />


ՀՀ Իսրայելի դեսպանը կօժանդակի ՀՀ սփյուռքի նախարարությանը
սփյուռքի հետ աշխատանքի իսրայելյան փորձին առավել սերտ ծանոթանալու
հարցում

  • 23-09-2009 22:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
Սեպտեմբերի 23-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում Իսրայելի արտակարգ եւ լիազոր դեսպան Շեմի Ցուրին (նստավայրը` Երուսաղեմ): Ինչպես տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարությունից, դեսպանը եւ տիկին նախարարը քննարկեցին սփյուռքի հետ տարվող աշխատանքների եւ, հատկապես, Իսրայելի փորձի հետ կապված հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ՀՀ սփյուռքի նախարարության մասնագետները 2010թ. ապրիլին Իսրայելում մասնակցեն քառօրյա ուսուցողական դասընթացի. ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը պատրաստակամ է ֆինանսավորել այդ ծրագիրը, որը կնպաստի մասնագետների փորձի փոխանցմանը, Սփյուռքի հետ տարվող աշխատանքների կազմակերպման կատարելագործմանը: Տիկին Հակոբյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին այդ ծրագիրը իրականություն դարձնելու ցանկության համար եւ նշեց, որ Իսրայելի արդյունքների ուսումնասիրումը կօգնի հատկապես նախարարության կողմից մշակված հայրենադարձության ծրագրի նախագծի արդյունավետությանը: Դեսպան Շ.Ցուրը ներկայացրեց նաեւ Իսրայելի պետական կառույցներում հրեական սփյուռքի հետ աշխատանքի որոշակի կառուցակարգերը:
Նոյյան տապան  -   Հասարակություն