«Ազատ հասարակության ինստիտուտ»-ը պաշտպանում է Հայաստանի<br /> նախագահի արտաքին քաղաքականությունը<br />


«Ազատ հասարակության ինստիտուտ»-ը պաշտպանում է Հայաստանի
նախագահի արտաքին քաղաքականությունը

  • 23-09-2009 19:58:00   | Հայաստան  |  Քաղաքական
 ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Արտաքին քաղաքականության ոլորտում նախագահ Սերժ Սարգսյանի գործադրած քայլերը բխում են բացառապես Հայաստանի ազգային եւ պետական շահերից: Ըստ «Ազատ հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության սեպտեմբերի 23-ի հայտարարության, վերջին մեկուկես տարվա ընթացքում Ս.Սարգսյանը հետեւողականորեն իրականացնում է նախաձեռնողական, պրագմատիկ արտաքին քաղաքականություն, ինչի շնորհիվ Հայաստանը ոչ միայն զերծ մնաց տարածաշրջանում առաջացած նոր կոնֆլիկտներից եւ բախումներից` չներքաշվելով նրանց մեջ, այլեւ սկսեց տարածաշրջանում անհամեմատ ավելի մեծ դեր խաղալ, քան երբեւէ: Ողջունելով եւ պաշտպանելով ՀՀ նախագահի կողմից վարվող արտաքին նախաձեռնողական քաղաքականությունը եւ, մասնավորապես, Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական ու միջպետական հարաբերութհունների հաստատմանն ուղղված քայլերը, այդ թվում` օգոստոսի 31-ին ստորագրված արձանագրությունները, «Ազատ հասարակության ինստիտուտ» հ/կ-ն համոզմունք է հայտնում, որ այդ արձանագրությունները նոր պատուհան են բացում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում:
Նոյյան տապան  -   Քաղաքական