«Փարաջանովյան թալեր» Բելա Տարին


«Փարաջանովյան թալեր» Բելա Տարին

  • 16-07-2011 16:14:05   | Հայաստան  |  Մշակույթ
Հուլիսի 15-ին «Ոսկե ծիրան» 8-րդ երեւանյան միջազգային կինոփառատոնի շրջանակում «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ հունգարացի կինոռեժիսոր Բելա Տարիի «Թուրինյան ձի» ֆիլմի ցուցադրությունը: «Ոսկե ծիրանի» ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանի խոսքերով, հունգարական կինոն, ինչպես առաջ, այնպես էլ հիմա շարունակում է փայլուն անուններ տալ, բայց հայ հանդիսատեսը ծանոթ չէ նրանց: «Այդ բացը լրացնելու համար մենք որոշեցինք կազմակերպել հիանալի հունգարացի ռեժիսոր Բելա Տարիի 3 ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը»,- նշեց նա: Նա նաեւ հավելեց, որ փառատոնի փակման արարողության ժամանակ Բելա Տարին շնորհվելու է «Ոսկե ծիրանի» «Փարաջանովյան թալեր» մրցանակը, որը տրվում է համաշխարհային կինոյում մեծ վաստակ ունեցած կինոգործիչներին: Անի Ռափյան
Նոյյան տապան  -   Մշակույթ