Սամվել Սեւյանը ԱՄՆ-ում մասնագիտական մակարդակի հասած<br /> ամենակրտսեր շախմատիստն է<br />


Սամվել Սեւյանը ԱՄՆ-ում մասնագիտական մակարդակի հասած
ամենակրտսեր շախմատիստն է

  • 22-05-2009 20:20:00   | ԱՄՆ  |  Սպորտ
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 22 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Լոս Անջելես Թայմզ»-ը վերջերս անդրադարձել է ԱՄՆ-ի Շախմատի ֆեդերացիայի ապրիլ ամսվա լավագույն խաղացողների շարքում աչքի ընկնող ութամյա Սամվել Սեւյանին: Սամվելը ցուցակում ապահովել է 2001 միավոր եւ դարձել մասնագիտական մակարդակի հասած ամենակրտսեր խաղացողը: Ինչպես հաղորդում է «Մարմարան»` վկայակոչելով լոսանջելեսյան «Ասպարեզ»-ը, փոքրիկ Սամվելը ծնվել է Նյու Յորքում: Այժմ բնակվում է Կալիֆոռնիայի Սանտա Կլարա քաղաքում: Իր հաջողության համար պարտական է հորը` Արմենին, ով մասնագիտությամբ բժիշկ է: Սամվելը մարզվում է շախմատի միջազգային կարգի վարպետ Անդրանիկ Մաթիկոզյանի մոտ, եւ երազում է մասնակցել Թուրքիայում կայանալիք աշխարհի երիտասարդական մրցումներին` մինչեւ 10 տարեկանների կարգում:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play